Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԹ դեսպանին
նոյեմբեր 11, 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու նշանակությունը երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնման տեսանկյունից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առևտրի դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրթամշակութային հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է Երևան–Լոնդոն կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը՝ որպես զբոսաշրջային, մշակութային և կրթական կապերի ընդլայնման կարևոր գործոն։