Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը
սեպտեմբեր 23, 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի` Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով ՎԶԵԲ ներկայացուցիչներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել Կառավարության՝ 2026-2031թթ․ ծրագրով սահմանված գերակայություններին և դրանց ուղղությամբ սահմանված թիրախներին։ Այս համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել ՎԶԵԲ հետ ձևավորված համագործակցության շրջանակի համապատասխանությունը Կառավարության ծրագրային նպատակներին։ Մասնավորապես՝ ի թիվս այլ ուղղությունների՝ կարևորվել է երկկողմ համագործակցության շարունակականությունը ճանապարհային և ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը, կոշտ թափոնների կառավարմանը, լոգիստիկ կենտրոնների կառուցմանն, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակներում։
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են երկուստեք պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը՝ համագործակցության ընթացիկ ուղղությունների խորացման և նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով։