Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդհանուր բաժնում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն

հոկտեմբեր 14, 2026

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

1.     իրականացնում Աշխատակազմի փաստաթղթային սպասարկման աշխատանքներ.

2.    իրականացնում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպման և Աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառման աշխատանքներ

3.    իրականացնում է Աշխատակազմի փաստաթղթերի համակարգչային մուտքագրման և դրանց առաքման, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվող փաստաթղթերի նախնական ուսումնասիրության և հետագա ընթացքի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.

4.    իրականացնում է հսկողություն կառավարության և վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, նախարարական կոմիտեի նիստի, վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, վարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ.

5.    իրականացնում է  արխիվային և գրադարանային գործի վարման աշխատանքներ

6.    իրականացնում է Աշխատակազմին համապատասխան ձևաթղթերի տրամադրման աշխատանքներ:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, փաստաթղթաշրջանառության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Աշխատանքի վայրը` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի հոկտեմբերի 19-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները anna.hunanyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1)     դիմում (ձևանմուշը կցվում է).

2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.

6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.

7) համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ`  anna.hunanyan@gov.am):