Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն

հոկտեմբեր 06, 2026

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

1.     օժանդակում է պետական կենսաթոշակային և կուտակային կենսաթոշակային համակարգի, ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում՝ մայրության նպաստների), աշխատանքային հարաբերությունների, աշխատանքի շուկայի,  զբաղվածության, օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի թույլտվության, որդեգրումների (այսուհետ՝ իր գործունեության ոլորտի)  կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրության աշխատանքներին, առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրությունը կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, ինչպես նաև մասնագիտական փորձաքննության իրականացման աշխատանքներին.

2.    օժանդակում  է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացությունների տրամադրման աշխատանքներին.

3.    օժանդակում է իր գործունեության ոլորտի մասին տեղեկատվական նյութերի ու տեղեկանքների նախապատրաստման աշխատանքներին.

4.    օժանդակում  է պետական մարմինների կողմից ներկայացրած հաշվետվությունների ամփոփման և վերլուծության աշխատանքներին.

5.    օժանդակում  է իր գործունեության ոլորտին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին.

6.    օժանդակում  է վարչապետին կից առանձին ոլորտների հարցերով խորհուրդների, վարչապետի նախագահությամբ ձևավորվող հոբելյանական հանձնաժողովների աշխատանքներին.

7.    օժանդակում է անվանի պետական, մշակույթի, գիտության գործիչների հուղարկավորության կազմակերպման աշխատանքներին աջակցության աշխատանքներին.

8.    օժանդակում է իր գործունեության ոլորտի վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.

9.    oժանդակում է կառավարության նիստում հավանության արժանացած իր գործունեության ոլորտի վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳ-եր) տրամադրումն Աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչությանը՝ վերջինիս կողմից դրանք  Ազգային ժողով ներկայացնելու նպատակով.

10.  օժանդակում  է նախարարական սոցիալական կոմիտեի նիստերի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին.

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։

Աշխատանքի վայրը ` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Հիմնական աշխատավարձը`  139 776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, ոլորտային իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ։

 

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները anna.hunanyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1)     դիմում (ձևանմուշը կցվում է).

2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.

6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.

7) համառոտ CV:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ`  anna.hunanyan@gov.am):