ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
սեպտեմբեր 30, 2026
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը
1. Ուսումնասիրում է հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացում ընդունվող իրավական ակտերը և դրանց համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին,
2. ներկայացնում է մասնագիտական կարծիք` հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի, դրա առանձին փուլերի, դրանց շրջանակում ընդունվող իրավական ակտերի և իրականացվող գործողությունների վերաբերյալ,
3. տրամադրում է պարզաբանումներ և խորհրդատվություն` կիրառելի օրենսդրության, առանձին հոդվածների մեկնաբանման ու կիրառման վերաբերյալ,
4. աջակցում է հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի արդյունավետ կառավարմանը, համակարգմանը, իրավական ռիսկերի բացահայտմանն ու կանխարգելմանը,
5. ուսումնասիրում է հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացում առաջացած իրավական խնդիրները և ներկայացնելու է դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ,
6. ըստ անհրաժեշտության ներկայացնում է առաջարկություններ` հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի քայլերի և գործողությունների հաջորդականության վերաբերյալ,
7. իր իրավասությունների շրջանակում մասնակցում է կազմակերպվող աշխատանքային քննարկումներին, հանդիպումներին և խորհրդակցություններին,
8. աջակցելու է պատասխանատու անձանց՝ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացին առնչվող իրավական հարցերում։
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի և հանրության գերակա շահերի ապահովմանն առնչվող այլ իրավական ակտերի իմացություն և նշված իրավական ակտերի կիրառման ու դրանցից բխող գործառույթների իրականացման իմացություն, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի մշակման, իրավական վերլուծությունների իրականացման, իրավական եզրակացությունների և կարծիքների պատրաստման և օրենսդրական բարեփոխումների գործընթացներին մասնակցության իմացություն, տարբեր առաջադրանքների վրա միաժամանակ աշխատելու, գործընթացները համակարգելու և իրավական խնդիրների լուծումներ առաջարկելու կարողություն, աշխատանքային կարգապահության բարձր մակարդակ, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, համակարգային, վերլուծական, քննադատական և իրավական մտածողություն, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ հաղորդակցվելու և համագործակցելու հմտություններ։
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Աշխատանքի վայրը` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի հոկտեմբերի 5-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները anna.hunanyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` anna.hunanyan@gov.am):