Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

հոկտեմբեր 01, 2026

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի (ծածկագիրը՝ 06-6-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի (ծածկագիրը՝ 06-6-Ղ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային տարբերակը կցվում է:

 Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց`  https://cso.gov.am/internal-external-competitions  հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով  անհրաժեշտ փաստաթղթերը ՝

 

1. դիմում (առցանց),

2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,

6. լուսանկար՝ 3X4 չափսի:


Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

 

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

 

Հիմնական աշխատավարձը 577.408 ՀՀ դրամ է:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

·         ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՔԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ)

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք(Հոդվածներ՝ 5, 7, 9, 10, 12-17, 19-21, 23, 24, 29, 30, 33, 35, 37, 39)

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք(Հոդվածներ՝ 4-7, 20-27)

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք(Հոդվածներ՝ 3-9, 15, 17, 20, 27․1, 28-37, 43)

ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)(Հոդվածներ՝ 2, 4, 6-8, 11-16, 18, 21, 23, 25-27, 33, 38, 40-48, 50, 51, 55, 64, 71, 73, 88, 89, 91, 93, 95, 96, 98, 101, 102, 103, 105, 106, 109, 110, 111, 113, 115, 116, 120, 122, 127, 131, 132, 134, 137, 140, 143, 146-155, 162, 164, 202, 205)

·         ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Վարչապետի աշխատակազմ)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք(հոդվածներ 2, 7, 14, 17, 23-26, 34, 37, 42-43)

ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում (հավելված 1)

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք(Հոդվածներ 4-9, 14)

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»  ՀՀ օրենք

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

·         ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

Վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում

«Նորմատիվ իրավական ակտերի մասին»

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2075-Ն որոշում

Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Կարգավորման ազդեցության գնահատման շրջանակներում տնտեսական, այդ թվում՝ գործարար միջավայրի և մրցակցության, սոցիալական, առողջապահական, շրջակա միջավայրի և հանրային ֆինանսների վրա ազդեցությունների գնահատման ոլորտային մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 2053-Լ որոշում

Կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Կարգավորման ազդեցության գնահատման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 46-Լ որոշում

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 08/10/2026 ներառյալ:

 Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ lilit.badalyan@gov.am, հեռ. 010515670: