keyboard_arrow_left
2009-ի հաշվետվությունները` հունվարի 20-ից
հունվար 19, 2010
Հունվարի 20-ից ՀՀ կառավարությունում ՀՀ նախարարները և ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009 թ. իրենց գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները, այդ թվում` ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի N 40-Ն և դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշումներով հաստատված հավելվածներում ներառված միջոցառումների մասով։
Հանձնարարվել է հաշվետվությունները հրապարակել նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների ինտերնետային կայքերում։