Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

փետրվար 10, 2026
ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: