Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Այցելություն պանթեոն` Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակի առթիվ

հուլիս 04, 2010
Այցելություն պանթեոն` Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակի առթիվ

Այսօր լրանում է հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ բեմի մեծ երախտավորի հիշատակին։ Վարչապետին ուղեկցում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Տաղանդաշատ դերասանի հիշատակը հարգելու էին եկել նրա արվեստի սիրահարները, ինչպես նաև մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ։