Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և Միգրանտների հարցերով հատուկ համակարգող տիկին Աֆշան Խանին

սեպտեմբեր 27, 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական Ասիայի և Եվրոպա

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող տիկին Աֆշան Խանին:

Պարոն Միրզոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության, կյանքի պայմանների բարելավման խնդիրները գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ նպատակով գործադիրը շարունակելու է իրականացնել հետևողական քայլեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հաշմանդամ երեխաների իրավական և սոցիալական պաշտպանության, սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին, ինպես նաև երիտասարդների իրավունքների և բարեկեցությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: