Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների

սեպտեմբեր 24, 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպու

Այսօր տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ժամկետներին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, սահմանադրական փոփոխություններին, ընտրությունների անցկացման համար այլ անհրաժեշտ տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:

Դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց աջակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում և նախանշեցին բոլոր այն ուղղությունները, որոնց շուրջ իրենց կողմից տարվելու են համապատասխան աշխատանքներ:

Հանդիպման ընթացքում միջազգային կառույցների ներկայացուցիչները շնորհավորեցին առաջին փոխվարչապետին ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ազատ և ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ: