Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների

դեկտեմբեր 30, 2025
Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների:

Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը, քաղաքականությունների ու ռազմավարությունների իրականացման գործում Վարչապետի աշխատակազմի դերը, խոսել կրթության կարևորության մասին և կոչ արել աշակերտներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալ և համալրել պետական համակարգի կադրերի շարքերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ աշակերտները հղել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, պետական համակարգի գործունեության առանձնահատկություններին, կրթական պրոցեսի կազմակերպմանը և այլն:

Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ աշակերտները շրջել են շենքում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը: