Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային

հունվար 14, 2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում  Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Զրուցակիցները ողջունել են երկկողմ հարաբերությունների համակողմանի խորացման ու զարգացման ընթացիկ դինամիկան և արձանագրել, որ առկա ներուժն անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել:

Հանդիպման ընթացքում արծարծվել են փոխգործակցության ընդլայնման, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ հարցեր:

Կարևորվել է նաև երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: