Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և ավիակերոսինի ներմուծման մաքսատուրքերը

սեպտեմբեր 30, 2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և ավիակերոսի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։

Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։

Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ