Երևանում այսօր խախտումներ չկան, սակայն մարզային ստուգայցերը թերացումներ հայտնաբերել են. ՍԱՏՄ
սեպտեմբեր 02, 2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր հանրապետության մարզերում 24 ժամով կասեցրել են սննդի շղթայում գործող մի քանի տնտեսավարողների գործունեությունը, որոնք ավելի վաղ անտեսել էին ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Մարզային դիտարկումները, նախորդ երկու օրերի համեմատությամբ, փաստել են ավելի բարվոք վիճակի մասին. միայն երկու հանրային սննդի օբյեկտներում չեն պահպանվել սոցիալական հեռավորություն ապահովելու, դիմակը պատշաճ կրելու նորմերը և ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները եղել են թերի լրացված:
Երևանում ՍԱՏՄ տեսուչների այսօրվա մշտադիտարկումները մասնավորապես՝ խոշոր բիզնես ներակացուցիչներից՝ «ՍԱՍ» սուպերմարկետում և «Տաշիր» սրճարանների ցանցից երկուսում, խախտումներ չեն արձանագրել: Սննդի շղթայում գործող այլ կազմակերպություններում ևս անթերի վիճակ է եղել:
ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը. կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: