Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Երևանում խախտումները հետևողականորեն պակասում են, մարզերում խնդիրներ կան. ՍԱՏՄ

օգոստոս 08, 2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները շարունակում են կրկնայցերն ու լայնածավալ դիտարկումները:
Ուժեղացված ստուգայցերի խոշորացույցի տակ են եղել Երևանի և մարզերի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Մայրաքաղաքում դիտարկված կազմակերպությունները ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանել են ամենայն պատասխանատվությամբ. ՍԱՏՄ տեսուչների խանութներում, հանրային սննդի օբեկտներում և սննդի արտադրություններում կատարած վերահսկողական այցերի արդյունքում արձանագրվել են նվազագույն խախտումներ, որոնք ավելի շուտ կարելի է որակել որպես թերացումներ:
ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, խախտումներ հայտնաբերել են: Դրանք առնչվել են թե կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերին, թե անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու խնդրին: Հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում սահմանված կանոնները պահպանվում են:
ՍԱՏՄ-ն շարունակելու է Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված հետևողական վերահսկողությունը հանրապետության սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում: