Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Երևանում կայացել է Հայ-ռուսական գործարար երկխոսությունը

սեպտեմբեր 19, 2022
Երևանում կայացել է Հայ-ռուսական գործարար երկխոսությունը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ս.թ. սեպտեմբերի 19-ին մասնակցել են Երևանում կայացած Հայ-ռուսական գործարար երկխոսությանը: Երկու երկրների փոխվարչապետները ողջույնի խոսքերով են հանդես եկել միջոցառման շրջանակներում «Եվրասիական գործընկերություն. տնտեսական աճի նոր կետեր» խորագրով կայացած լիագումար նիստին ընդառաջ:

Երկուստեք արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ներքո: