Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ի գիտություն լրագրողների

դեկտեմբեր 01, 2005

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի պաշտոնական այցի ժամանակացույցի փոփոխման կապակցությամբ այն ներկայացվում է նոր խմբագրությամբ


2-ը դեկտեմբերի



16.50- Ժամանում «Զվարթնոց» օդանավակայան (արարողակարգային նկարահանում)


17.30-18.00- Հանդիպում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ (ՀՀ կառավարությունում՝ արարողակարգային նկարահանում)


18.00-18.30- Հանդիպում՝ ընդլայնված կազմով (արարողակարգային նկարահանում)


18.30-18.45 -Համատեղ փաստաթղթերի ստորագրում


18.45 -19.15- Համատեղ մամուլի ասուլիս


19.30-21.00- Մասնակցություն Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման կապակցությամբ անցկացվելիք հանդիսությանը, ելույթ: Մասնակցություն համերգին՝ (Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում)


21.15 Մասնակցություն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և նրա տիկնոջ անունից տրվելիք պաշտոնական ճաշկերույթին


3-ը դեկտեմբերի


10.45- Այցելություն ռուսաստանյան ազգային ցուցահանդես և այդ կապակցությամբ ելույթ (ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճ՝ Մելիք-Ադամյան փողոց)


11.45- 12.45 -Հանդիպում ՀՀ նախագահի հետ


12.45- Հանդիպում լրագրողների հետ


13.10-Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակի դնում և հիշատակի ծառատունկ


13.40-Մասնակցություն «Արմենալ» արդիականացված գործարանի գործարկման արարողությանը


14.30-16.00 -Մասնակցություն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատանքային ճաշկերույթին



16.30-17.15- Հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և Հայրապետական նստավայրի ու Էջմիածնի Մայր տաճարի դիտում


17.40- Ճանապարհման պաշտոնական արարողություն


18.00- Մեկնում Երևանից


Խնդրվում է բոլոր լրագրողներին՝ միջոցառումներին ներկայանալ դրանք սկսվելուց 20 րոպե առաջ: