Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

դեկտեմբեր 05, 2008

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ 1988թ. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ Ծ Ր Ա Գ Ի Ր

7 դեկտեմբերի

11.00 Հյուրերի դիմավորում Սպիտակ քաղաքի մուտքի մոտ (ՀՀ պետական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ վարչապետը):

11.20 Այցելություն մշակույթի պալատ

11.41 Լռության րոպե:

11.42 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի հեռարձակում:

12.00-12.50 Դ. Հալաջյանի « Ռեքվիեմ»-ը Հայաստանի պետական կամերային նվագախումբի կատարմամբ:

12.50 Երկրաշարժին նվիրված տեսաֆիլմի դիտում

13.00 Ցուցահանդես, Սպիտակի թանգարանին ցուցանմուշների նվիրման արարողություն:

13.05-13.25 Սպիտակի սբ. Հարություն եկեղեցի, մոմավառություն

Այցելություն երկրաշարժի զոհերի հուշարձան

13.30 Ծաղկեպսակի զետեղման արարողություն:

13.50-15.10 Ճաշ Սպիտակում` Սպիտակի քաղաքապետի անունից:

15.10 Պատվիրակության մեկնում Ջաջուռ:

15.30-16.00 Պատվիրակության այցելություն Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (բացօթյա հյուրասիրություն):

16.00 Պատվիրակության մեկնում Գյումրի:

16.30 Պատվիրակության ժամանում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն: