Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ի գիտություն կառավարությունում հավատարմագրված լրագրողների

հոկտեմբեր 05, 2010
Ի գիտություն  կառավարությունում հավատարմագրված լրագրողների

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը հոկտեմբերի 6-ին` ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով. «2011 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։