Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների

փետրվար 17, 2014
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների

Ս.թ. փետրվարի 18-ին, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Ասուլիսի բանախոսներն են`

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Ոչ սակագնային հարցերի կարգավորման հարցերով աշխատանքային խմբի և Արդյունաբերական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Հարությունյանը,

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի և Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը: