keyboard_arrow_left
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
ապրիլ 11, 2018
Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը, կառավարության ապրիլի 12-ի նիստն արդեն կանցկացվի դռնփակ ձևաչափով:
Լրագրողները հրավիրվում են լուսաբանելու միայն նիստից հետո կազմակերպվելիք ճեպազրույցները, որոնք կկայանան մամուլի սրահում:
Ապրիլի 12-ին, ժամը 12:45-ին կառավարության մամուլի սրահում կկազմակերպվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցը:
Նիստի օրակարգը տեղադրված է e-gov.am կայքում: