Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների

ապրիլ 02, 2010

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. ապրիլի 6-ին, ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.
«Հայաստանի Հանրապետությունում խաղային գործի բնագավառի կարգավորման ու վերահսկողության հայեցակարգը. խնդիրներ և հեռանկարներ»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը։