Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների

հոկտեմբեր 01, 2011
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով. «Պետական աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին»։ Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ, Սոցիալական ապահովության ծառայության պետ Արտեմ Ասատրյանը։