Ի՞նչպես են պահպանվում սանիտարահիգիենիկ նորմերը սննդի շղթայի կազմակերպություներում. ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգայցերը
հուլիս 18, 2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղթայում գործող մի շարք տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Երևանում կասեցումներ չեն եղել:
Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվել են նաև ստուգայցեր, մշտադիտարկումներ ու կրկնայցեր մարզերում և, մասնավորապես, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում:
Արաբկիրի խանութներում, հանրային սննդի օբյեկտներում, սննդի արտադրություններում դիտարկումներն արձանագրել են ախտահանման աշխատանքների գրանցումների, 10-12-ը միայն թոշակառուներին սպասարկելու, մարդկային կուտակումների հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։
Հանրապետությունում իրականացվող ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է, որ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը ՍԱՏՄ-ն շարունակելու է: