Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին

սեպտեմբեր 05, 2018

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին շնորհավորական ուղերձ է հղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո պարոն Գրիգորյան,
Շնորհավորում եմ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ, բարեկամ երկիր Հայաստանի Կառավարությանը և ժողովրդին անվտանգություն, հաջողություններ և բարգավաճում»: