Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակության հետ

նոյեմբեր 28, 2025
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակության հետ

Վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակության հետ։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հեռանկարների վերաբերյալ։