Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կադրային փոփոխություններ

ապրիլ 09, 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արտակ Գաբրիելյանը ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Ավագ Հակոբյանը։
Վարչապետի այլ որոշումներով Գագիկ Ստեփանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, իսկ Ալբերտ Ղազարյանը` Կոտայքի մարզպետի տեղակալ։