Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը

ապրիլ 19, 2022
Կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը

Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային: