Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

դեկտեմբեր 16, 2025
Կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը։ Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում նախատեսվող առանձին միջոցառումներին և արդյունքային ցուցանիշներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայրի, այդ թվում՝ համապատասխան կարողությունների ձևավորմանն առնչվող հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ծրագրի բովանդակության շուրջ քննարկումները՝ առաջիկա նիստի ընթացքում այն վերջնականացնելու նպատակով