keyboard_arrow_left
Կառավարության ղեկավարն ընդունել է «Սիտրոնիկս» ընկերության պատվիրակությանը
հունիս 08, 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի ղեկավար կազմին ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել համատեղ իրականացվելիք ծրագրերին։ Մասնավորապես, քննարկվել են «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում նորարարական տեխնոլոգիաների հիման վրա ազատ տնտեսական գոտու ստեղծման և վենչուրային հիմնադրամի ձևավորման հնարավորությունները։