keyboard_arrow_left
Կառավարությունում կայացել է ՀՀ և ՌԴ կառավարական պատվիրակությունների հանդիպումը
հունվար 03, 2021
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ կայացել է երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումը:
Բացման խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման գործում ցուցաբերվող օժանդակության համար:
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման հեռանկարը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում: