Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումները

փետրվար 26, 2016
Կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկայի և բնական պաշարների, Տրանսպորտի և կապի, Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները: