Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում շարունակվում են ՀՀ հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկումները

նոյեմբեր 20, 2015
Կառավարությունում շարունակվում են ՀՀ հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող որոշ փոփոխությունների, դրանց վերաբերյալ քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են մի շարք առաջարկություններ արծարծված հարցերի կապակցությամբ:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ շարունակել համատեղ աշխատանքը և ակտիվ քննարկումները ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ, քանի որ այն կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման համար: