Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական խորհրդակցությունը

մարտ 15, 2016
Կառավարությունում տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական խորհրդակցությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել և ամփոփվել են ըստ հարկատեսակների, ինչպես նաև հարկային վարչարարության մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններն ու կարծիքները:
Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է շարունակել լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի շուրջ քննարկումը և արդյունքները ներկայացնել կառավարություն: