Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացմանը վերաբերող հարցեր

հունվար 29, 2016
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հարցերի շուրջ:
Քննարկվել են, մասնավորապես, Հայաստանում գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և ամրապնդմանը, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր: Արծարծվել են «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը և օրենքից բխող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և ոլորտի հետագա զարգացման հեռանկարներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և կարևորելով այդ գործընթացում բոլոր շահագրգիռ մասնակիցների ջանքերի համատեղումը՝ առաջարկել է ներկայացնել «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքից բխող գործնական քայլերի և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ: