Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները

ապրիլ 25, 2017
Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տեղական արտադրության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարին են ներկայացվել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, հնարավորություններն ու ծավալները: Նշվել է, որ այժմ առարկայական կազմվում են այն ապրանքների խմբերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կազմակերպել այդ գործընթացը: Առաջարկվել է ձևավորել համապատասխան հարթակ, որտեղ ակտիվ շփումների միջոցով տեղական արտադրողը կկարողանա գտնել իր սպառողին, այդպիսով խթանելով արտադրությունը:
Վարչապետը նշել է, որ հարցին պետք է ցուցաբերել լուրջ, հետևողական ուշադրություն և ավելացրել. «Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի, բայց մենք ներուժ, հեռանկար ունեցող ֆերմերին պետք է օգնենք զարգանալ, խրախուսենք արտահանման աճը»,- ասել է Կարեն Կարապետյանը: