Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին

ապրիլ 29, 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Օշի մարզում տեղի ունեցած սողանքի հետ կապված, որի հետևանքով տասնյակ մարդկային զոհեր են եղել: Հեռագրում մասնավորապես ասված է․
«Մեր աջակցությունն ենք հայտնում Ձեզ և մեր անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունը հայտնում զոհվածների ընտանիքներին նաև արագ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»։