Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են փոխհամագործակցության հարցեր

մարտ 26, 2010
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են փոխհամագործակցության հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Զարգացման Քաղաքականության Վարկային Ծրագրի առաքելության խմբի անդամներին` ղեկավար Պեդրո Ռոդրիգեսի և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև փոխհամագործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ։