Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են «Ձևափոխի՛ր» մրցույթի արդյունքները

դեկտեմբեր 20, 2017
Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են «Ձևափոխի՛ր» մրցույթի արդյո

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Խորհրդին են ներկայացվել զբոսաշրջության զարգացման նպատակով հայտարարված «Ձևափոխի՛ր» մրցույթի եզրափակիչ փուլում ընդգրկված ծրագրերը, որից հետո խորհուրդն ամփոփել և ընտրել է մրցույթի 3 լավագույն բիզնես ծրագրերը:
Միջազգային և պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված ժյուրին լավագույն 5 ծրագրերն ընտրել է նախ դիտարկելով առաջին փուլում Հայաստանից ու Սփյուռքից ներկայացված 60 գաղափարներ, իսկ հաջորդ փուլերում արդեն քննարկելով դրանցից 20 լավագույնի բիզնես ծրագրերը՝ ընտրել է հաղթողներին: