keyboard_arrow_left
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ
հուլիս 15, 2009
Սիրելի հայրենակիցներ,
Խոր վշտով տեղեկացա Թեհրան- Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին պատուհասած աղետի մասին։
Տեղի ունեցած ողբերգությունը խլել է բազմաթիվ կյանքեր, և որքան էլ ծանր է բոլորիս կորուստը, մենք պետք է կարողանանք ուժ գտնել` միասնաբար կրելու այս մեծ վիշտը։
Իմ զորակցությունն ու խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Հավատացած եղեք, որ մենք ձեր կողքին ենք և անելու ենք հնարավորը ձեր ցավը մեղմելու համար։