Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի մահվան կապակցությամբ

սեպտեմբեր 10, 2011
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի մահ

«Խոր վշտով տեղեկացա Գարեգին Ազարյանի անժամանակ մահվան մասին: Մեր գործընկերոջ վաղաժամ մահը վիշտ է պատճառել բոլորիս:
Մեծ է Գարեգին Ազարյանի ավանդը մեր երկրում մասնակցային ժողովրդավարության կարևոր բաղկացուցիչներից մեկի` ընտրությունների կազմակերպման պետական մարմնի կառուցակարգային զարգացման և ընտրական գործընթացի բարեփոխման գործում:
Այս ծանր պահին ցավակցում եմ Գարեգին Ազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին»:

***
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։