Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական ուղերձը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության առիթով

հունվար 25, 2011
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական ուղերձը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին հղել է ցավակցական ուղերձ, որում մասնավորապես ասված է.
«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով։ Մենք ցնցված և վրդովված ենք այդ արյունալի հանցագործությունից։
Այս դժվար պահին ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի հիշատակը։
Խնդրում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին»։