Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հայաստանի վարչապետը ցավակցել է Իսպանիայի վարչապետին` Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

հուլիս 25, 2013
Հայաստանի վարչապետը ցավակցել է Իսպանիայի վարչապետին` Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Մենք սգում ենք Իսպանիայի բարեկամ ժողովրդի հետ միասին և կիսում գնացքի վթարի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց մահվան համար:
Խնդրում եմ մեր ցավակցությունները, մխիթարանքի խոսքերը և զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին»: