Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

հունվար 23, 2018
Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը  քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվո

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների և Հայաստանի համապատասխան կառույցների միջև: