Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

մայիս 08, 2015
Հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հեռանկարային ծրագրերի իրականացումը, տաբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ խորացումը :