keyboard_arrow_left
Հաշվետվություններն ավարտվել են
հունվար 27, 2010
Կառավարությունում ամփոփվել են նախարարների և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների հաշվետվությունները։ Այսօր վարչապետին իրենց հաշվետվություններն են ներկայացրել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարները։ Նրանք ներկայացրել են նաև 2009 թվականի իրենց աշխատանքային բացթողումներն ու թերացումները, որոնք նախատեսում են լուծել 2010 թվականին։