Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ կառավարական պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

մայիս 21, 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր առավոտյան մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 26-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարների տեղակալները և պաշտոնատար այլ անձինք։