Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ կրթության տեսչական մարմինն ուժեղացված մշտադիտարկում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

հուլիս 03, 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողություն՝ Երևանի Մալաթիա-Սեբասիտա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում: Կրթության տեսչական մարմինն արձանագրում է, որ ներկայումս մանկապարտեզները ավելի արդյունավետ են հետևում սահմանված կանոնների պահպանմանը, ինչի արդյունքում ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերացումներն ու խախտումները էականորեն նվազել են:

ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն: