Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ կրթության տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

հունիս 24, 2020

Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում:
Ուշադրության կենտրոնում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներին հետևելն է: Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:
Կրթության տեսչական մարմինը ստույգայցեր է կատարել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջանների մանկապարտեզներում:
Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: